Չեխիայի Բրնո քաղաքում պատրաստություններ են ընթանում անսովոր մրցակցության կազմակերպման համար, որի շրջանակներում պետք է գդալով գարեջուր ուտել ափսեի մեջից: Մրցույթը կկայանա սեպտեմբերի 22-ին: Ներկայումս քաղաքային գարեջրատներից մեկում անցկացվում է մասնակիցների ըտրությունը: Լավագույն կոչմանը արժանանալու համար կմրցեն և կանայք, և տղամարդիկ, իհարկե, տարբեր կատեգորիաներում: Հաղթող կդառնա նա, ով առաջինը կվերջացնի «հեղուկ հացի» իր չափաբաժինը: Այժմ առաջատար են արական սեռի ներկայացուցիչները, ովքեր 0.5 լիտրը ուտում են 1.1 րոպեում:
Բրնոն (Brno, Պրահայից 190 կիլոմետր հարավ-արևելք) մեծությամբ Չեխիայի երկրորդ քաղաքն է, որն առաջին անգամ հիշատակվել է XI դարում` որպես ամրոց: