Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը անվանել է 2011 թվականի զբոսաշրջիկների կողմից աշխարհի ամենայցելվող երկրների անունները: ԶՀԿ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ֆրանսիան` 79 միլիոն 500 հազար զբոսաշրջիկ ( 3%), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 62 միլիոն 300 հազար արտասահմանյան հյուրեր ( 4.2%), երրորդում` Չինաստանը` 57 միլիոն 600 հազար տուրիստ ( 3.4%):
Չորրորդ տեղում հայտնվել է Իսպանիան` 56 միլիոն 700 հազար մարդ (7.6% աճ): Իսպանիային հաջորդում են Իտալիան (46.1մլն.), Թուրքիան (29.3 մլն.), Մեծ Բրիտանիա (29.2 մլն.), Գերմանիան (28.4 մլն.), Մալայզիան (24.7 մլն.) և Մեքսիկան (23.4 մլն.): Ռուսաստանը այս ցուցակում 13-րդ տեղից բարձրացել է 12-րդ տեղը. 2011 թվականին երկիր են այցելել 22 միլիոն 700 հազար արտասահմանյան զբոսաշրջիկ:
Ի դեպ, Travelnews.am կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալ ամենատուրիստական երկրներին, նրանց պատմությանը, առանձնահատկություններին, տոներին և խոհանոցին: Շտապեք ծանոթանալ դրանց և ընտրել Ձեզ հարմար ուղղությունը: