10 առավել ազդեցիկ ծովային ժայռերը (ֆոտո շարք)

50 մետր բարձրություն ունեցող Dan Bristy ժայռը Իռլանդիայի ատլանտյան ափից  80 մետր հեռավորության վրա է գտնվում:

Այս ժայռը մեծ ճանաչում ունի  հատկապես թռչնագետների կողմից, քանի որ այստեղ ամեն տարի բույն են դնում  միլիոնավոր թռչուններ:

Ժայռ Առագաստ. տեղակայված է Սև ծովի ափին` Գելենջիկից 17 կմ  հարավ-արևելք: Ժայռը ձգվում է ծովի ափին ուղղահայաց դիրքով: Ժայռի  բարձրությունը 30 մետր է, լայնությունը`  25 մետր: Առագաստ ժայռը համարվում է ավազաքարային ջրամբարի մնացորդ, որն էլ նախկինում համարվել է ափի մի մասնիկը, իսկ ափից առանձնացել է շնորհիվ իր ուժի:

Ժայռի ներքևում կլոր անցք է երևում: Զբոսաշրջության ուղեգրերում գրվում է, որ այդ անցքը դարակեսին առաջացել է լեռնային հրետանու հարվածներից:  Դա այնքան էլ այդպես չէ:  Սևծովյա ափամերձ տարածքները հետազոտող Ս. Վասյուկովը զննելով ժայռը` 1903 թվականին գրել է,  որ ժայռի վրա կրակել են  ծովայինները, թողնելով 4 շարք գնդացիր, սակայն պատը մնացել է անսասան,  չնայած նկատելի են հետքեր պատի վրա:

Ժայռ Ծերուկ Խոյ Շոտլանդիայում: Բարձրությունը 137 մետր է: Ժայռը կազմված է կարմիր ավազաքարից  և կանգնած է բազալտե հիմքի վրա: Գտնվում է Խոյ կղզու ափին, Օրկնեյսկյան կղզիներ: ժայռը  400 տարեկան է:

Risin og Kellingin ժայռերը Ֆարերյան կղզիներում: Անվանումը թարգմանվում է ինչպես «հսկա» և «կախարդ»: «Հսկան» բարձրությամբ  71 մետր է, ընդամենը  2 մետրով է բարձր «Կախարդից»:

Էկվադորի  Kicker ժայռը, որի այլ անվանումը Քնած առյուծ է: Բարձրությունը 152 մետր է: Ժայռը ձևավորվել է ստորջրյա հրաբխային ժայթքումից, ժայռի վրա բնադրում են թռչունների հսկայական երամներ:

Կո Տապու ժայռը Թայլանդում: Կրաքարային ժայռը 20 մետր բարձրություն ունի և կղզուց 40 մետր հեռու է գտնվում:

Ժայռը ունի 4 մետր տրամագիծ ջրի վրա և  8 մետր բարձրություն:  Ինչպես պնդում են գիտնականները` այդ ստորջրյա ժայռը ձևավորվել է  օվկիանոսի մակարդակի նվազումից:

 

You might also like