Երեխաների օրն ու մանկական երազանքներր (ֆոտո-շարք)

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Ազատություն Ռադիոկայանը կազմակերպել էր ֆոտո-պատմություն, որտեղտարբեր երկրներից լուսանկարիչները անմահացրել են փոքրիկներին, որոնք էլ իրենց հերթին կիսվել են իրենց ապագայի և ներկայի մասին մտքերով: Ֆոտո-շարքը բավականին հետաքրքիր է ստացվել և կարելի է ասել, որ հիմնականում արտացոլում է ազգային որակական գործոնը: Ֆոտո-շարքում ներկայացված են երեխաներ Չեչնիայից, Տաջիկստանից, Պակիստանից, Մոլդովայից, Չեխիայից, Աֆղանստանից, Հայաստանից, Վրաստանից, Իրաքից և Ադրբեջանից:

Ներկայացնում ենք որոշ լուսանկարներ նշված ֆոտո-շարքից:

(c) RFE/RL – աղբյուրը

Խավա Սադուլյեվա – Չեչնիա. 5 տարեկան: Ցանկանում է դառնալ դերասան և ապրել մեծ տանը: Լուսանկարը՝ Մուսա Սադուլաև (RFE/RL)

Ժասմինան Տաջիկստանից է, 6 տարեկան: Վաճառում է ծամոն և շոկոլադ Դուշանբեի փողոցներում: Հայրը աշխատում է Ռուսաստանում: Աղջիկը երազում է, որ հայրը շուտ վերադառնա տուն և ցանկանում է դառնալ բժիշկ:

Ժենյան Բելառուսի մայրաքաղաք Մինսկից է, 10 տարեկան: Ցանկանում է դառնալ կահույքի ձևավորող և ապրել Լոնդոնում: Լուսանկարը՝ svoboda.org

Մաշան Ռուսաստանից է, ապրում է մերձմոսկվայում, 5 տարեկան: Երբ մեծանա ցանկանում է դառնալ գեղեցկուհի, որպեսզի բոլոր տղաներն իրեն հավանեն, ինչպես նաև ցանկանում է ունենալ շատ հարդարանքի միջոցներ, որքան իր մայրը, ցանկանում է ունենալ եղբայր և ուզում է, որ միշտ ամառ լինի: Աղջիկը ցանկանում է նաև քշել պոնի: Լուսանկարը՝ Յուրի Տիմոֆեև:

Աֆղանստան, Նիամաթուլլահ՝ 14 տարեկան է, Աթաուլլահ՝ 12 տարեկան: Աշխատում են Նանգարհար նահանգի կակաչի դաշտերում: Ցանկանում են գնալ դպրոց, բայց գյուղում չունեն: ԵՐկուսն էլ ցանկանում են դառնալ բժիշկ… Լուսանկարը՝ Սայեդ Ժան Սաբավուն:

Չեխիա: Այս երեխաներն ապրում են Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում: Ձախից՝ Էմիլ Չինան 15 տարեկան է, ցանկանում է դառնալ ավտո մեխանիկ և ունենալ իր սեփական Շկոդա Օկտավիան: Մեջտեղում՝ Ռուդոլֆ Մակուլան 8 տարեկան է, ցանկանում է դառնալ զինվորական հրամանատար: Աջից Մարսելա Ջինովան 11 տարեկան է, ցանկանում է դառնալ բժիշկ և ունենալ Չիհուահուա: Լուսանկարը՝ Կրիստինա Ձմուրանովա:

Սյուզաննա Սաֆարյան, Հայաստան: 11 տարեկան է, ապրում է Երևանում: ԵՐազում է դառնալ շախտամիստուհի և մաթեմատիկոս, բայց այս պահին կուզենար հեծանիվ ունենալ:

Ռատին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսից է, 6 տարեկան: Ցանկանում է ծառայել հատուկ զորքերում և ունենալ սեփական մոտորանավակ: Լուսանկարը՝ Նոդար Ցխվիրաշվիլի:

Գյուլու Մամեդովա, Ադրբեջան. 4 տարեկան է, ապրում է Շամախի շրջանում: Ցանկանում է հոգ տանել երեխաների նկատմամբ և դառնալ ուսուցչուհի:

Ամբողջական ֆոտո-շարքը տես այստեղ >