Ռումինիայում կբացվի կոմունիզմի թանգարան

Ռումինայում կստեղծվի կոմունիզմի թանգարան, որտեղ կցուցադրվ  պատմական փաստաթղթեր և 1947-1989 թվականների ցուցանմուշներ: Երկրի Սենատի որոշմամբ թանգարանը կգտնվի Բուխարեստում և կֆինանսավորվի երկրի մշակույթի նախարարության կողմից: Փաստաթղթերի հեղինակները կարծում են, որ «անկախ այն բանից թե դրանք ինչքանով են վերաբերվում այդ ժամանակաշրջանին,  հարկավոր է դրանք հավերժացնել ապագա սերունդների համար»:

Միևնույն ժամանակ կառավարությունը կտրականապես հրաժարվել է դրական պատասխան տալ սենատորների որոշմանը վկայակոչելով այն փաստը, որ երկրում արդեն գործում է կոմունիստական հանցագործությունների հետաքննության  ինստիտուտը` ի հիշատակ  ռումինական արտագաղթին: Այդ կազմակերպությունները հայտնի են իրենց հետազոտություններով, որի ընթացքում կոմունիստական ժամանակաշրջանը երկրի պատմության մեջ եղել է բացառապես  բացասական ժամանակաշրջան:  Սակայն  ներկայիս կոռուպցիայի ժամանակշրջանում, որը գերիշխում  է  ներկա իշխող վերնախավի մոտ և որն էլ աղետալի պայմանների է հասցրել բնակչությանը, վերջին ժամանակներս մարդկանց մոտ մեծ ժողովրդականություն է վայելում 1989 թվականի կոմունիստական բռնապետ Նիկոլաե Չաուշեսկին:

Բռնակալի ժողովրդականության վրա աշխատել որոշել է նաև կառավարությունը, որն էլ կազմակերպել է հատուկ զբոսաշրջիկային երթուղիներ այն վայրերով, որոնք կապ ունեն բռնակալի անվան հետ: Ինչպես լրագրողներին ասել է Զբոսաշրջության նախկին նախարար Ելենա Ուդրեան, զբոսաշրջիկները ցանկանում են այցելել նախկին բռնապետի բնակարաններ, ինչպես նաև Բուխարեստում բռնակալի գերեզմանին:

Նա հույս հայտնեց, որ նախագծի իրականացումը երկիր կբերի մասնավոր ներդնողներին: Չաուշեսկին ղեկավարել է Ռումինիան 1965-1989թթ. երբ զանգվածային ցույցերի ժամանակ  կնոջ հետ լքեց մայրաքաղաքը, այն ձերբակալվել է և ըստ դատավարության արժանացել մահապատժի: Նիկոլայի և Ելենայի մարմինները այն ժամանակ գաղտնի հուղարկավորել են մայրաքաղաքի Գենչա գերեզմանատանը:

You might also like