Հանրահայտ նորապսակներ Մարկ Ցուկերբերգը և Պրիսցիլլա Չանը մեղրամիսը անցկացնում են Հռոմում: Facebook-ի հիմնադրին չի հաջողվել թաքնվել պապարացիների ուշադրությունից: ԶԼՄ-ների տվյալներով` Մարկը տեղակայվել է էկոնոմ դասի հյուրանոցում, և այդ ամենից հետո նրան մեղադրում են ժլատության մեջ:
Լրագրողների տվյալներով նա անգամ ռեստորաններում թեյավճար չի թողնում: «Միլիոնատերը ունակ չէ առատաձեռն ժեստերի: Միլիոնատերը և իր հռոմեական արձակուրդները: Միլիոնատերը արտիշոկի հանդեպ իր մեծ սիրով: Միլիոնատեր, որը թեյավճար չի թողնում», – գրել է Corriere della Sera թերթը: Հրատարակության տեքստին հաջորդել է Հռոմի կենտրոնական ռեստորաններից մեկում Ցուկերբերգ ընտանիքի կողմից մուծված ընթրիքր կտրոնը, որը կազմել է 32 եվրո:
Ինչպես հայտնի է, 28-ամյա Ցուկերբերգը ամուսնացել է Պրիսցիլլա Չանի հետ, որին նա հանդիպել էր Հարվարդում սովորելու տարիներին, մայիսի 19-ին: Համեստ արարողությունը տեղի է ունեցել Պալո Ալտոյի Ցուկերբերգի տանը, որին մասնակցել են հարյուրից ավելի հյուրեր: