Զարմանահրաշ Կրեյտեր լիճը

ԱՄՆ-ում  (նահանգ Օրեգոն )  գտնվող Կրեյտեր  խառնարանային լիճը հայտնի է խորքային կապույտ գույնով և շատ մաքուր ջրով: Լիճը մասամբ լրացնում է 1200 մետր խորությամբ խառնարանը, որը  7700  տարի  առաջ  ձևավորվել է  Մաունթ  Մազամա հրաբխի ժայթքումից: 

1902 թվականի մայիսի  22-ին շնորհիվ Կրեյտեր լճի` այստեղ ստեղծվել է ԱՄՆ-ի ազգային  այգին: Լիճը համարվում է ԱՄՆ-ի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:

Լճի  չափսերը  8-ը  9.6 կմ-ի վրա է, միջին խորությունը  350 մ:  Մաքսիմալ խորությունը կազմում է   594 մ, որն էլ նրան դարձնում է ԱՄՆ-ի ամենախորը լիճն է, իսկ երկրորդը` Հյուսիսային Ամերիկայում:

Ջոն  Ուեսլի  Հիլլմենը առաջին եվրոպաբնակ ամերիկացին է եղել, որ 1853 թվականի   հունիսի 12-ին  տեսել է  այդ լիճը և այն անվանել  «Խորը կապույտ լիճ» Օրեգոնում:  Լիճը անվանափոխվել  է  առնվազն երեք անգամ. Կապույտ լիճ, Վեհապանծ լիճ և վերջապես  Կրեյտեր լիճ:

Կրեյտեր լիճը նաև հայտնի է  իր հանրահայտ «Լճային ծերուկ» անվանումը ստացած գերանով, որը ավելի քան հարյուր տարի հորիզոնական դիրքով լողում է լճի վրայով: Լճի ցածր ջերմաստիճանի պատճառով գերանը բավականին լավ է պաշտպանվել:

Հետազոտությունները ցույց են տալիս , որ Կրեյտերում տեղի են ունենում  այնպիսի գործողություններ,  որ չի բացառվում յուրաքանչյուր րոպե Մազամա լեռան հրաբուխի արթնանալու հավանականությունը:

You might also like