Զբոսաշրջիկների մեծ մասը յոթնօրյա հանգստից լիարժեք հանգստանում է հինգ օր սխալ ընտրված չվերթի կամ դրա ուշացման պատճառով. հայտնում է DailyMail-ը: Sunshine.co.uk ընկերության անցկացրած ուսումնասիրության համաձայն` հինգ զբոսաշրջիկից չորսը հանգստյան օրերը հաշվարկելիս չի հաշվում թռիչքի վրա ծախսվելիք ժամանակը: Իրականում ճանապարհին անցկացրած ժամանակը խլում է երկու օրը, բայց եթե ընտրել մեկնման և ժամանման օպտիմալ ժամանակ, դրանից կարելի է խուսափել:
1 992 հարցվածների 61%-ը համաձայնվել է այն բանի հետ, որ ճիշտ ընտրված թռիչքի դեպքում քիչ ժամանակ է անիմաստ կորում: Հարցման մասնակիցների մեծ մասը, ովքեր վերջերս յոթնօրյա հանգիստ են ունեցել, կորցրել են երկու օր` կապված թռիչքի հետ: Sunshine.co.uk-ի սեփականատերերից մեկը` Քրիս Քլարկսոնը (Chris Clarkson) խորհուրդ է տալիս ճիշտ ընտրել չվերթը, օրինակ, կարելի է ընտրել օրվա առաջին թռիչքը մեկնելու համար և օրվա ամենավերջին թռիչքը` ժամանման համար:
Ընտրեք ճիշտ ուղղությամբ ավիատոմսեր՝ կատարելով համեմատություն Ձեր կողմից տրված ավիաուղղության ավիատոմսերի առաջարկների մեջ. www.aviatomser.com