Իտալիա. մանկաբույժները 41 կանաչ դրոշակ են տվել լավագույն մանկական լողափերին

Իտալիայում մանկաբույժները «կանաչ տարբերանշաններ» են բաժանել երեխաների հանգստի համար   երկրի լավագույն լողափերին: Լողափերը գնահատվել են հետևյալ չափանիշներով` փափուկ ավազ, մաքուր ջուր,  փրկարարների ներկայություն, մանկական խաղահրապարակների առկայություն, պիցցերիա, սրճարան և ճաշարան լողափին մոտ: Արդյունքում, Ֆրիուլի Լինյանո Սաբբյարդոյից մինչև Տոսկանիայի Ֆորտե դեյ Մարմին ու Մադալենեի  (Սարդինիա) Պունտա Տեջե 41  լողափ գնահատվել են` որպես լավագույն: Լողափերը գնահատել են 479 մանկաբույժներ Իտալիայի կանխարգելիչ և սոցիալական մանկաբուժության ասոցիացիայից (Sipps): 

«Իդեալական հանգիստը լողափին պետք է համապատասխանի ընտանիքի բոլոր անդամների պահանջներին»,-նշում է մանկաբույժ Իտալո Ֆարնետանին, ով դասավանդում է Միլանի Բիկոկա համալսարաում, որը արդեն հինգ տարի ղեկավարում է լավագույն լողափերի ընտրության ծրագիրը: «Երեխաներին բավական չեն դատարկ լողափերը, որոնք միայն ծառեր ունեն քամուց պաշտպանվելու համար: Ժամանակակից ընտանիքներին առավել շատ  գրավում են վայրերը, որտեղ աշխատում են անիմատորները, կա ակտիվություն, ժամանցային գոտի և սպորտային դաշտ»:

You might also like