Հացը լեռներում

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» Հասարակական Կազմակերպությունը ամեն տարի ավանդաբար կազմակերպում է «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների փառատոնը:

Փառատոնի նպատակը ազգային տոնածիսական խոհանոցի մոռացված կերակրատեսակների վերհանումն ու մասսայականացումն է: Այցելուները հնարավորություն կունենան տեղում ճաշակելու հայ խոհարարների պատրաստած ուտեստներն ու իրենց հետ տանելու տոնածիսական կերակրատեսակների բաղադրատոմսերը:

Այս տարի ևս փառատոնը տեղի կունենա հունիսի 12-ին «Էրեբունի» թանգարանին կից հրապարակում: Փառատոնի ժամանակ հայկական ազգային, եկեղեցական տոները և տոնածիսական խոհանոցը կներկայացվեն առանձին տաղավարներով: Առանձին տաղավարներ կունենան նաև Հայաստանում ներկայացված ազգային փոքրամասնությունները: Փառատոնի ժամանակ կհնչի ազգային երգ-երաժշտություն:

Նախատեսվում է, որ այս տարվա փառատոնին կլինեն 6000-8000 այցելուներ:

Հրավիրյալների թվում կլինեն մշակութային և քաղաքական գործիչներ:

Փառատոնի օրակարգը.

  • Տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդես-համտես
  • Կազմակերպության անդամ ռեստորաններն ու անհատ խոհարարները ներկայացվում են հայոց ավանդական տոներն ու ծիսական խոհանոցը՝ առանձին տաղավարներով, ինչպես նաև իրենց տոնածիսական կերակրատեսակներն են ներկայացնում այլ ազգի ներկայացուցիչներ:
  • Ներկայացվում են 13 եկեղեցական տոները իրենց հատուկ ճաշատեսակներով:
You might also like