Զբոսաշրջիկների մեծ մասը պատրաստ է հրաժարվել հարմարավետությունից մատչելի թռիչքի համար

Ուղևորների մեծ մասը` 74%-ը պատրաստ է հրաժարվել շատ հարմարություններից չորս ժամից ավել տևողությամբ թռիչքների դեպքում` հօգուտ ուղևորություն խնայող տարբերակի: Skyscanner-ի հարցմանը մասնակցել է  1.8 հազար օգտատեր: Հարցվածների գրեթե կեսը` 48%-ը նշել է, որ պատրաստ է զոհել հարմարավետությունը մինչև տասը ժամ տևող ուղևորության դեպքում, ամեն երրորդը  (30%) պատրաստ է ծնկները հենել առջևի նստատեղի ուղևորի թիկնակին շուրջ 10  ժամ (միջինում այսքան ժամ է տևում Մոսկվա-Նյու Յորք չվերթը), իսկ հարցման մասնակիցների  22%-ը հանդուրժում են անհարմարությունները 4-6 ժամվա թռիչքների ժամանակ:

Մասնակիցներին նաև հարցրել են, թե որ հարմարություններից  իրենք չէին հրաժարվի: 35%-ը  նշել է, որ լավ կլինի, որ ավելացվեն երկու նստատեղերի միջև հեռավորությունը գոնե 5 սմ-ով  (շատ ինքնաթիռներում այդ հեռավորությունը  74 սմ է): Ճանապարհորդների համար պակաս կարևոր է ժամանցի համակարգերի առկայությունը, որը հնարավորություն է տալիս ֆիլմեր դիտել կամ երաժշտություն լսել. այս ամենին պատրաստ չէ հրաժարվել հարցվածների 14%-ը: Ուղևորների շուրջ 18% -ը ցանկանում է, որ երկար թռիչքի համար ավիաընկերությունը ուղեբեռի կեսի համար վճար չպահանջի, իսկ 9%-ը ուզում է, որ թռիչքի ժամանակ ուղևորներին սնունդ տան, որի գումարը մտնի տոմսի գնի մեջ:

You might also like