Իսպանիայում գործում է միջնադարյան էքսկուրսային գնացք

Իսպանիայի Սիգուենսա քաղաքում  (Siguenza, Մադրիդից 120 կիլոմետր հյուսիս-արևելք) բացվել է երկաթուղային էքսկուրսային երթուղու սեզոնը, որտեղ աշխատում է «միջնադարյան» գնացքը: Ուղևորներին սպասվում է հարուստ ժամանցային ծրագիրէ նախատեսված և փոքրիկների, և մեծերի համար:

Ուղևորության ընթացքում զբոսաշրջիկներին կցուցադրվեն ներկայացումներ: Ազգային հագուստով դերասանները կցուցադրեն տեսարաններ այցելելով պատմական քաղաքները` միջնադարյան երաժշտության ներքո: Քաղաքի ռեստորաններում և սրճարաններում ներկայացնելով գնացքի տոմսը` զբոսաշրջիկները կստանան զեղչեր, իսկ Museo Diocesano թանգարանի այցելությունը կարժենա 1 եվրո:

Գնացքը Մադրիդի Chamartin կայարանից կշարժվի շաբաթ օրերին ժամը 10:00-ին և կերադառնա հենց նույն օրը երեկոյան: Այսպիսով, ըստ ժամանակացույցի, հունիսին հնարավոր է ճամփորդել ամսի 2-ին, 9-ին, 16-ին, 23-ին և  30-ին: Ամռան մյուս երկու ամիսներին էքսկուրսիան չի անցկացվի շոգ  եղանակի պատճառով: Աշնանը դրանք կվերսկսվեն. սեպտեմբերին Սիգուենսու կարելի է գնալ 15-ին, 22-ին և   29-ին, իսկ հոկտեմբերին`  6-ին, 20-ին և  27-ին:

Մեկօրյա ուղևորության արժեքը մեկ մեծահասակի և  մինչև 14 տարեկան երեխայի համար կազմում է  28 եվրո: Գումարի մեջ էմտնում երկկողմանի տոմսը, էքսկուրսիա քաղաքով, մուտք թանգարան և քաղցրավենիքի համտեսում. գրում է BuenaEspana-ն:

You might also like