Եվրոպայի լողափային հանգստավայրերը փորձարկվել են մաքրության տեսանկյունից: Լավ նորություններ զբոսաշրջիկների համար. Եվրամիության ջրավազանների 92.1%-ը համապատասխանում է որակի չափանիշներին. հայտարարում է շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը (Bathing Water Report of European Environment Agency,EEA): Ստուգունն անցել է «Serpentine Lake» Լոնդոնի հայտնի լիճը, որտեղ Օլիմպիադա 2012-ին կանցկացվեն տարբեր մրցույթներ, այդ թվում` եռամարտ: Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը փորձարկել է 22 000 ջրային օբյեկտներ, EEA կայքում կարելի է գտնել ամբողջական ինֆորմացիա Եվրոպայի գետերի, լճերի և լողափերի մասին:
Վերջին զեկույցի համաձայն` ջրային ռեսուրսների 77.1 %-ը ջրի որակով համապատասխանում է «գերազանց» գնահատականին: Մաքուր ջրով լավագույն լողափերի ցանկում են հայտնվել Կիպրոսը, Խորվաթիան, Մալթան և Հունաստանը: Այս երկրների ջրավազանների 90%-ը ստացել է «գերազանց» գնահատկան: Ի հակադրություն սրանց ` ամենացածր գնահատականները ստացել են Նիդերլանդները, Բուլղարիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը և Բելգիան: Եվրոպայի ամենահայտնի լողափային հանգստավայրերը` Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի ջրավազանների 80%-ը ստացել են դրական գնահատական. հայտնում է Travel Daily News-ը: