Պրահան հրավիրում է գարեջրի սիրահարներին

Չեխիայի մայրաքաղաքում սկսվել է «Պրահա 2012» գարեջրի փառատոնը, որի ծրագրում գարեջրի բազմապիսի տեսականու համտեսումն է: փառատոնը կանցկացվի  Výstaviště ցուցասրահում: Հատուկ դրա համար համալիրի տարածքում տեղադրվել է մեծ վրան, որտեղ միաժամանակ կարող է տեղավորվել 10 հազար մարդ:

Հյուրերին առաջարկվում է համտեսել այնպիսի ընկերությունների գարեջուր, ինչպիսիք են Primátor, Klášter, Platan, Ferdinand, Lobkowicz և Svijany. ավելի քան 100 տեսականի: Փառատոնի տարածքում գործում է սեփական արտարժույթը` թալեր`  45 կրոն (1.77 եվրո): Մեկ թալերով հնարավոր է գնել գարեջուր, նախուտեստ և հոշանվեր: Փառատոնը կտևի մինչև  հոնիսի 2-ը: Վրանի մուտքը անվճար է: Այն բաց է ամեն օր ժամը 12:00-0:00-ը, իսկ հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին` մինչև 5:00-ը:

You might also like