Ելիզավետա II թագուհու գահակալման ադամանդե հոբելյանի կապակցությամբ թագուհին թույլատրել է հանրությանը ցուցատրել իր անձնական ադամանդները` Վինձորի ընտանեկան զարդերը: Թագուհին առաջին անգամ է թույլատրել ցուցադրություն կազմակերպել և ցուցադրել Վինձորի ընտանեկան հարստությունը:
Այն պահվում է ոչ թե աշտարակում, այլ Բուքինգեմյան պալատում` անմիջապես թագուհու ձեռքի տակ: Հավաքածուի մեջ ընդգրկված գրեթե ոչ մի նմուշ պաշտոնական արարողությունների ակտում գրանցված չէ, քանի որ Ելիզավետա II-ի ընտանիքի անդամներից բացի ուրիշ ոչ ոք չի կարող տնօրինել դրանց:
Թագուհու անձնական ադամանդների ցուցադրությունը հանրության համար բաց կլինի հունիսի 30-ից հուլիսի 8-ը և հուլիսի 31-ից հոկտեմբերի 7-ը Բուքինգեմյան պալատում: