Հնդկաստանում նախընտրում են ակտիվ հանգիստը

Հնդկաստանում անցկացված սոցիալական հարցումները պարզել են տվել, որ հարցվածների 43 %-ը պատրաստվում է ամառային հանգիստն անցկացնել երկրից դուրս, չնայած Հնդկաստանի Կերալա և Գոա նահանգների լողափերը կարող են իրենց որակով մրցակցել աշխարհում հայտնի ցանկացած կողափի հետ: 57 %-ը հայտնել է, որ ամառային հանգիստը կանցկացնի հայրենի ծովափերին: Հարցվածների մեծամասնութունը հայտնել է, որ չի պատրաստվում հանգիստն անցկացնել լողափին պառկած, այլ մտածում է աղմկոտ երեկույթների ու այլ զվարճանքների մասին: Նրանց դուր են գալիս ակտիվ խաղերը, ձկնորսությունը, սերֆինգը, ջրային մոտոցիկլները: Նրանք նաև սիրում են արևահարվել նուդիսատական՝ վայրի լողափերում:

Ընտրության դեպքում, հնդիկները նախընտրությունը տալիս են ընկերների հետ հանգստանալուն: Մումբայի և Դելիի հարցվածների 49 %-ը հայատարարել է, որ պատրաստվում է հանգստի մեկնել ընկերների հետ, իսկ 24 %-ը՝ ծնողների հետ:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ի տարբերություն համաշխարհային պրակտիկայի, երբ զբոսաշրջիկներին կողմնորոշում են գները, հնդիկների համար կարևոր է սննդամթերքի, ըմպելիքների, ինչպես նաև լողափի որակը, մաքրությունը: Ծովափին այս տարի պատրաստվում է իր հանգիստն անցկացնել հարցվածների 80 %-ը: / 1in.am

You might also like