Լեչուգիան աշխարհի ամենաերկար, խորը և զարմանալիորեն գեղեցիկ քարանձավներից մեկն է: Աշխարհագրորեն այն տեղակայված է ԱՄՆ-ի «Կարլսբադյան քարանձավների» ազգային պարկի տարածքում: Այս քարանձավը հայտնաբերվել է 1986 թվականին քարանձավախույզների կողմից: Խումբը ազատ հողի մեջ փորել է մի քանի մետրանոց թունել և հայտնաբերել է զարմանալիորեն գեղեցիկ այս քարանձավը: