Նոր սեզոնի բացմանը զուգընթաց Մոնակոն կվերսկսի «Մաքուր լողափ» ակցիան, որի շրջանակներում ծխող հանգստացողներին կբաժանվի մոխրամաններ:
Ակցիան անցկացվում է Մոնակոյի քաղաքապետարանի կողմից Société Monégasque d’Assainissement սանիտարական ընկերության և բոսաշրջության և կոնվենցիաների վարչության հետ համատեղ և նախատեսված է պաշտպանել լողափները ծխախոտի մնացորդներից: Ինչպես հաղորդում է Զբոսաշրջության և կոնվենցիաների վարչությունը` ակցիան կմեկնարկի մայիսի կեսին և մինչը հունիսի վերջ կանցկացվի ամեն շաբաթ-կիրակի, իսկ հուլիսի մեկից սեպտեմբերի 15-ը` ամեն օր: Ակնկալվում է, որ կբաժանվի շուրջ 4000 մոխրաման:
Հիշեցնենք, որ այս փորձը դեռևս անցած լողափնյա սեզոնին կիրառվել է Մալագայի լողափներում: