Գրասենյակը այն վայրն է, որտեղ մարդն անցկացնում է այնքան ժամանակ, որքան որ տանը: Այդ պատճառով զարմանալի չէ, որ շատ գործատուներ ջանում են իրենց գրասենյակները դարձնել առավել հարմարավետ: Չէ որ դրանից է կախված նաև աշխատակիցների կատարած աշխատանքի արդյունավետությունը: Ոմանք փորձում են գրասենյակը տեղափոխել բնության գիրկ, իսկ ոմանք էլ փորձում են բնությունը տեղափոխել «քաղաքային ջունգլի»: Ահա աշխարհի ամենահետաքրքիր գրասենյակների լավագույն տասնյակը:
ԳՐԱՍԵՆՅԱԿ` ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ
Invention Land ընկերությունը, կարծես թե , կարծում է, որ աշխատակիցները պետք է աշխատեն արագ և կենտրոնացված: Այնպես, ինչպես աշխատում են, ասենք, մրցավազքային մեքենաների վարորդները: Այդ պատճառով նրա գրասենյակներից մեկը գտնվում է մեծ խաղային ավտոճանապարհին:
ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐՈՎ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Կարծես ամենաշատը բոլոր գրասենյակներում գրենական պիտույքներն են, որոնք հանդիպում են ամենուր: Բայց արի ու տես, որ դրանք կարող են հրաշալիորեն զարդարել գրասենյակը: Իհարկե, դրա համար նախ անհրաժեշտ է դրանց չափսերը մեծացնել մի քանի անգամ: Հենց այդպես է վարվել Radford Wallis ստուդիան` ստեղծելով Giant Office Supplies-ի լոնդոնյան գրասենյակը:
ՄԵՂՐԱԲԼԻԹԵ ՏՆԱԿ
Մեզ արդեն հայտնի Invention Land ընկերությունը աշխատում է բավարարել իր բոլոր աշխատակիցներին: Արական սեռի աշխատակիցների համար այն ստեղծել է ավտոճանապարհ-գրասենյակը, իսկ կանանց համար` աշխատավայր մեղրաբլիթե տնակի տեսքով: Իսկ տնակի ներսում ամեն ինչ…աղջկական է:
ԳՐԱՍԵՆՅԱԿ` ՄԱՍՆԱՎՈՐ ՏԱՐԱԾՔՈՎ
Սովորաբար, մեծ գրասենյակներում, որտեղ միաժամանակ աշխատում են տասնյակ և նույնիսկ հարյուրավոր աշխատակիցներ, նույնիսկ իմաստ չունի խոսել աշխատակցի մասնավոր տարածքի մասին: Սակայն Pons և Huot ընկերության փարիզյան գրասենյակը այդպիսին չէ: Այստեղ յուրաքանչյուր աշխատակից ունի իր սեփական երկնակամարը` փոքրիկ ամրոցը:
ԾՈՎԱՀԵՆԻ ՆԱՎ
Invention Land ընկերությունը, կարծես թե, ցանկանում է նվաճել ամենաստեղծագործ ընկերության տիտղոսը: Արդեն երրորդ անգամ մենք նրան հանդիպում ենք մեր ամենաանսովոր գրասենյակների լավագույն տասնյակում: Invention Land-ի աշխատանքային տարածքներից մեկը ծովահենի նավի տեսքով է` միակնանի պլաստիկ նավապետով: Իսկ աշխատատեղերը գտնվում են տախտակամածի երկայնքով: Ի դեպ` աշխատանքային սեղանների դերում այստեղ տակառնեն են: Իհարկե, հատուկ աթոռակներով:
Bahnhof Office
Շվեդական Bahnhof Office ինտերնետ-պրովայդերի նոր գրասենյակը տեղակայված է ռմբակոծումից պաշտպանվելու ապաստանում, որը գործել է Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Այդ պատճառով, զարմանալ նրա դիզայնով, բնավ պետք չէ: Այն համապատասխան ոճում է:
ԳՐԱՍԵՆՅԱԿ-ՔԱՐԱՆՁԱՎ
Եվս մեկ Invention Land-ի գրասենյակ: Այս մեկը արված է քարանձավի տեսքով, որի փորվածքներում աշխատակիցների աշխատատեղերն են: Իսկ գեղեցկության համար նրանց ետևում գտնվում է մի փոքրիկ ջրվեժ:
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Ոչ, Գյոթեի անվան ինստիտուտը Բարսելոնայում բնավ չի գտնվում վիրտուալ տարածության մեջ: Պարզապես նրա ընդունարանը այնպիսի տեսք ունի, կարծես գտնվում եք ցանցի մեջ: Ավելին` երբեմն պրոեկտորների շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե պատերը շարժվում են:
ԸՆՁՈՒՂՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
TWIGA ռուսական ընկերության ղեկավարությունը երկար ժամանակ ապրել է Տանզանիայում, որտեղից էլ նրանք բերել են ընձուղտերի հանդեպ իրենց սերը: Նրանց գրասենյակում կարելի է գտնել այս հիանալի կենդանու 836 նմուշներ և պատկերներ:
ՄԵՐԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Իսկ Onebestway ընկերությունը որոշել է փոխել ոչ թե գրասենյակի տեսքը, այլ աշխատակիցների: Այս անգլիական ընկերության ղեկավարությունը առաջարկել է աշխատակիցներին անցկացնել «Մերկ ուրբաթ», այսինքն` շաբաթներից մեկի վերջին աշխատանքային օրը աշխատանքի գալ բոլորովին մերկ: Այս տարօրինակ քայլի պատճառը պայքարն է ցածր ոգով աշխատանքի դեմ, որը ստեղծվել է Համաշխարհային ճգնաժամի շրջանում: Աշխատակիցները հավանել են այս առաջարկը: Բարոյական ոգին, իսկապես բարձրացել է: