Էլեկտրոնային ավիատոմսերի (օնլայն) ամրագրման առավելությունները

Ինչպե՞ս կարելի է գնել էլեկտրոնային ավիատոմսեր:

[adv] Ավիատոմսերի օնլայն ամրագրում. Աշխարհի ցանկացած ուղղությամբ մատչելի ավիատոմսեր, տարբեր ավիաընկերությունների ավիատոմսերի գների համեմատում օնլայն:

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Էլեկտրոնային ավիատոմսը կարելի է գնել ինտերնետում, ավիատոմսերի վաճառքի գրասենյակներում և այլուր:

Խոսելով էլեկտրոնային ավիատոմսերի մասին, շատերը պատկերացնում են` ավիատոմսերի վաճառք միայն ինտերնետով, սակայն դա բոլորովին այդպես չէ: Այն կարելի է գնել յուրաքանչյուր սովորական տոմսարկղում և ավիատոմսերի գործակալությունում, իսկ ինտերնետով վաճառքը էլեկտրոնային ավիատոմսերի ձեռքբերման հիմնական առավելությունն է միայն:

Ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ավիատոմսը:

Էլեկտրոնային ավիատոմսը, կամ e-ticket (ET) դա տոմսի էլեկտրոնային տարբերակն է, որը գործածվում է սովորական տպագիր տոմսի փոխարեն: Չվերթի տեղերի ամրագրումը կատարվում է ստանդարտ կերպով, սակայն ավիատոմսի ճանապարհորդության մասին ինֆորմացիան չի տպագրվում տոմսի վրա, այլ պահվում է ավիաընկերության հատուկ տվյալների բազայում` էլեկտրոնային տարբերակով:

Տվյալ պահին էլեկտրոնային տոմսեր հնարավոր է գնել ավիաընկերությունների չվերթների մեծամասնության համար:

Ի դեպ, Դուք գուցե ուշադրություն չեք էլ դարձրել. Հայաստանում նույնպես ավիատոմսերի մեծամասնությունն արդեն ամրագրվում է էլեկտրոնային կարգով, և Ձեր ձեռքին հիմնականում լինում է ուղղակի A4 ֆորմատի թուղթ, որի վրա գրված են ավիաընկերության, չվերթի և այլ տվյալներ, մնացյալը պահված են լինում տվյալների կենտրոնացված բազաներում:

Ինչու՞մ են կայանում էլեկտրոնային տոմսերի առավելությունները:

Առավելություններն հետևյալում են`

  • Ժամանակի տնտեսում. Պարտադիր չէ գնալ տոմսարկղ, կամ որևէ գրասենյակ, գուցե հերթ կանգնել, հնարավոր է ուղղակի ինտերնետով ամրագրել յուրաքանչյուր ուղղության ավիատոմս:
  • Տոմսը հնարավոր չէ կորցնել. Էլեկտրոնային տոմսը պահվում է ավիափոխադրողների հուսալի պաշտպանված տեղեկատվական բազաներում, իսկ Դուք Ձեր ձեռքին ֆիզիկապես չեք ունենում որևէ տոմս, որը հնարավոր կլինի կորցնել:
  • Գնում աշխարհի յուրաքանչյուր կետից. Դուք կարող եք գնել էլեկտրոնային տոմս աշխարհի ցանկացած կետից ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր ընկերների, բարեկամների համար, նույնիսկ եթե նրանք գտնվում եք բոլորովին այլ երկրում: Իսկ նրանց մնում է միայն գալ օդանավակայան և նստել ինքնաթիռ:
  • Արժեքը ցածր է. Էլեկտրոնային ավիատոմսի արժեքը, որպես կանոն, ցածր է, քան տպագիր տոմսինը, քանի որ նրա գնի մջ չեն մտնում շատ գրասենյակային և տպագրական ծախսեր:
  • Չվերթի ռեգիստրացիա թռիչքից մեկ օր առաջ. Որոշ ավիաընկերություններ էլեկտրոնային ավիատոմսի հետ հավելյալ հնարավորություն են տալիս անցնել չվերթի օնլայն ռեգիստրացիա, որը սովորաբար բաց է լինում չվերթից 24 ժամ առաջ, այլ ոչ 2-3 ժամ առաջ, ինչպես օդանավակայանում: Այդպիսով, Դուք կարող եք օնլայն ռեգիստրացիայից հետո ուղղակի գնալ օդանավակայան և զբաղեցնել Ձեր նստատեղը ինքնաթիռում:

«Էլեկտրոնային» չի նշանակում «ոչ թղթյա» կամ «առանց տոմս» (համենայն դեպս, առայժմ). էլեկտրոնային տոմսի գնման ժամանակ ուղևորը պետք է ստանա «ուղևորային փաստաթուղթ», որը պարունակում է ուղևորության ամբողջական ինֆորմացիան, վճարման և փոխարդման մանրամասներով, ինչպես տպագիր ավիատոմսում: Ինտերնետով էլեկտրոնային ավիատոմսի գնման դեպքում, ուղևորը պետք է նշյալ տվյալները ստանա իր էլեկտրոնային փոստին, որը նա նշել է առցանց ամրագրման ժամանակ: Էլ փոստով ստացված տոմսի տվյալները հարկավոր է տպել և պահել ուղևորության ժամանակ:

«Ուղևորային փաստաթուղթը» կրում է միայն ինֆորմացիոն բնույթ, այդ պատճառով նրա կորստի դեպքում, այն կարելի է տպել նորից` սեփական ցանկություններից ելնելով: Խորհուրդ է տրվում «ուղևորային փաստաթուղթը» կրել Ձեր հետ ուղևորության ամբողջ ընթացքում:

Ինչպե՞ս ճանապարհորդել էլեկտրոնային ավիատոմսով:

Էլեկտրոնային տոմսով ուղևորությունը շատ պարզ է. նախանշված ժամին Դուք մեկնում եք օդանավակայան և ռեգիստրացիայի ժամանակ ներկայացնում Ձեր անձնագիրը, ինչպես նաև «ուղևորային փաստաթուղթը»: Որոշ դեպքերում, տոմսի` պլաստիկ քարտով գնված լինելու դեպքում, հնարավոր է, որ անվտանգությունից ելնելով ավիաընկերության աշխատակիցները խնդրեն ներկայացնել այն:

Ինչպե՞ս վերադարձնել կամ փոխանակել էլեկտրոնային ավիատոմսը:

Էլեկտրոնային տոմսի վերադարձն ու փոխանակումը կատարվում են նույն սկզբունքով, ինչ տպագիր տոմսի դեպքում:

Էլեկտրոնային ավիատոմսի վերադարձը կամ փոխանակումը հնարավոր է միայն այն տարբերակով, որով ձեռք է բերվել այն, այսինքն նույն բանկային քարտին կամ էլեկտրոնային վճարային համակարգին են փոխանցվում գումարները: Պետք է նկատի ունենալ, որ հիմնականում ավիատոմսի վերադարձի կամ փոխանակման դեպքում գործում են գումարային տույժեր և տուգանքներ, որոնց մասին, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, հարկավոր է նախապես տեղեկանալ ավիատոմսը վաճառող սուբյեկտից (գրասենյակում կամ վաճառողի կայքում):

Ավիատոմսերի ամրագրման համար կարող եք օգտվել Aviatomser.com առցանց ամրագրման ծառայությունից:

You might also like