Ավստրալիա. Աշխարհի ամենածեր ճանապարհորդը կրկին հավաքել է ճամպրուկները

Ամենածեր ճանապարհորդը պատրաստվում է կատարել հերթական ճանապարհորդությունը 95 տարեկան հասակում: Քեյթ Ռայթը (KeithWright) թոշակառու է, ով բնակվում է  Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում: Մայիսի 28-ին նա կրկին կվերցնի իր ուսապարկը, կմեկնի Եվրոպա և կիրականացնի հերթական միայնակ ճանապարհորդությունը: Փորձառու ճանապարհորդի ծրագրում է  այցելությունը Մադրիդ, Սան Սեբաստիա, Փարիզ, Մյունխեն, Վիեննա, Մեծ Բրիտանիա և այլն:

Տարեց զբոսաշրջիկը վերջին տասը տարիների ընթացքում այցելել է Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներ` վերցնելով իր հետ միայն  իր ուսապարկը: Կնոջ մահվանից հետո Ռայթը հասցրել է ուսումնասիրել գրեթե ողջ մայրցամաքը: Առաջին ճանապարհորդությունը նա կատարել է ավտոբուսով  դեպի Թուրքիա, որից հետո նա շրջել է աշխարհի կեսը համեստ բյուջեով: Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան և թոշակառու ճանապարհորդը խնայում է ավիաուղևորությունների և հյուրանոցների հաշվին: Ռայթի խոսքերով` նա տեսել է ավելին, քան մյուս զբոսաշրջիկները, քանի որ ճանապարհորդում է ոտքով, ավտոբուսներով կան պատահական ավտոմեքենաներով:

You might also like