Պուերտո Ռիկոյում զբոսաշրջիկներին կպահպանեն ոստիկանները

Պուերտո Ռիկոյի ղեկավարությունը կավելացնի ոստիկանների թիվը լողափերում և տուրիստական շրջաններում: Դա արվում է նվազեցնելու համար սպառնալիքն ու վախը զբոսաշրջիկների շրջանում, քանի որ վերջերս ավելացել են սպանությունները Կարիբյան կղզում:

Իշխանությունները հավատացնում են, որ իրենց երկրում սպանությունները քիչ դեպքերում էին առնչվում զբոսաշրջիկների հետ, ավելի հաճախ դրանց հետ կապված էին լինում թլրադեղերի վաճառքով զբաղվողները կամ քրեական անձինք: Սակայն հիմա ավելացել է հանցագործությունների քանակը: Ավելի հաճախ դրանք կատարվում են զբոսաշրջային թաղամասերում: Մայրաքաղաքի շուրջը գտնվող հայտնի զբոսաշրջային Սան-Խուան թաղամասը այլևս չի համարվում հուսալի վայր հանցագործներից խուսափելու համար: Ղեկավարությունը կարծում է, որ դա կարող է բացասաբար ազդել օտարերկրացիների` իրենց երկիր գալու ցանկության վրա:

Քանի որ Պուերտո Ռիկոյի տնտեսության տուրիստական բաժինը գնահատվում է 3.5 մլրդ. դոլար, և ամեն տարի դեպի իրեն է ձգում շուրջ 5 միլիոն մարդ, ղեկավարությունը որոշել է չխնայել անվտանգության համար և ավելացնել ոստիկանության քանակը տեղական հանգստի շրջաններում, ինչպես նաև` անցկացնել օպերատիվ գործողություններ խոշոր թմրամոլներին գտնելու և ձերբակալելու համար: Ավելի քան 50 նոր աշխատակից հիմա հսկելու է օդանավակայանում և դեպի մայրաքաղաք գալու ճանապարհին:

You might also like