Իսպանիայի Տարագոնա քաղաքում հայտնվել է նոր ատրակցիոն զբոսաշրջիկների համար` լող թունա ձկների հետ: Էքսկուրսիան ներառում է երկուժամյա ուղևորություն լաստանավերով, համտեսում և լող թունա ձկների հետ Տարագոնա նավահանգստից 2.5 մղոն հեռավորության վրա: Լաստանավերը զբոսաշրջիկներին Ametlla de Mar նավահանգստից բերում են դեպի 10 Grup Balfegó լողավազանները:
Սկզի համար լաստանավում առաաջրկվում է դիտել 20-րոպեանոց տեսանյութ թունա ձկների մասին և լսել ցուցումներ, թե ինչպես պահեն իրենց ջրի տակ: Այնուհետև առաջարկվում է 40-րոպեանոց լող թունա ձկների վտառի հետ, այնուհետև զբոսաշրջիկներին սպասվում է թունայից պատրաստված ուտեստների համտեսում: Այս տուրի արժեքը մեծերի համար 59 եվրո է, 3-ից ցածր տարիքով փոքրիկների համար անվճար է, իսկ 4-12 տարեկանների համար` 29 եվրո: