Ֆեթհիյե (Fethiye) կուրորտային քաղաքի մի հյուրանոցի այցելուների փողերի և տվյալների գողացման մեջ կասկածվող սպասավորները ձերբակալվել են: Հյուրանոցի անունը հաղորդագրության մեջ, ցավոք, չի նշվում:
Հյուրանոցի ընդունարանում աշխատող չորս աշխատակիցները մեղադրվում են վճարային և կրեդիտ քարտերի տվյալների կրկնօրինակման և նրանց միջոցով ինտերնետ-խանութներում առևտուր իրականացնելու մեջ: DHA թուրքական ինֆորմացիոն գործակալության հաղոդրման համաձայն, թուրքական ոստիկանությունը արձագանքել է տուրիստների բողոքներին և ձերբակալել կասկածյալներին, որոնց կազմակերպված հանցավորության մեղադրանք է առաջադրվել: