Թայվանում 1999թ. հիմնված «Բու-Բու» ռեստորանն այսօր մեծ համբավ ունի ողջ աշխարհում: Ռեստորանը սնվելու մյուս վայրերից տարբերվում է իր յուրահատուկ ներքին հարդարանքով, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
«Բու-Բու»-ի ցանկացած այցելու հնարավորություն ունի ճաշել կամ ընթրել 1950-60-ականների մեքենաներում: Բանն այն է, որ ռեստորանի տնօրինությունը գնելով տասից ավելի հին մեքենաներ և դրանցում սեղաններ տեղադրելով, դրանք վերածել է փոքրիկ առանձնախցիկների:
Ռեստորանում կան «Cadillac», «VolksWagen», «Chevrolet», ինչպես նաև այլ տեղական արտադրության հնատիպ մեքենաներ: / Թերթ.am