Նյու Յորքի Serendipity 3 ռեստորանի Golden Opulence Sundae պաղպաղակը աշխարհում ամենահայտնի և թանկարժեք պաղպաղակն է համարվում:
Daily Mail-ը գրում է, որ պաղպաղակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաթանկն աշխարհում: Այն արժե 1000 ԱՄՆ դոլար և ծածկված է 23 կարատանոց ոսկե տերևով:
Պաղպաղակն այնքան յուրահատուկ է, որ համտեսել ցանկացող մարդիկ պետք է այն պատվիրեն ռեստորան այցելելուց 2 օր առաջ, քանի որ դրա բաղադրիչները բերվում են աշխարհի տարբեր ծայրերից:
Barcroft Media-ի տվյալների համաձայն՝ տարեկան մոտ 50 մարդ ճաշակում է այս յուրահատուկ պաղպաղակը: / 1in.am