Թուրքմենստանի հարավում գտնվող Մարի քաղաքը 2012-ին կլինի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքը:
Մշակութային մայրաքաղաքի մասին որոշումը կայացվել է 2011-ի դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը տոնական միջոցառումների բոլոր մասնակիցներին է ուղարկել շնորհավորական ուղերձ՝ նշելով, որ համագործակցության երկրների ազգերի հետ թուրքմեններին բազմաթիվ գծեր են կապում: