«Սուպեր-սառը» կրծկալներ՝ Triumph-ի կողմից

Triumph աշխարհահռչակ բրենդը «սուպեր-սառը» կրծկալներ է թողարկել՝ ամռան շոգից պաշտպանվելու համար: Կանանց համար հիանալի նորույթ են այսպիսի «զովացուցիչ» ներքնազգեստները: Triumph բրենդի նորույթը՝ Super Cool Bra-ն, ներկայացվել է Տոկիոյում բրենդի ցուցադրության ժամանակ: Սառը կրծկալը բաղկացած է երկու գելային բարձիկներից, որոնք մինչ կրծկալի համապատասխան տեղում տեղադրելը 2 ժամ պահվում են սառնարանում: Կրծկալները վաճառքում կհայտվեն երկու գունային տարբերակով՝ կարմիր և կապույտ:

Super Cool Bra-ն նաև անանուխի բույր կարձակի: Եթե գելային բարձիկների սառնությունը չբավարարի, կանայք կարող են օգտագործել կրծակալի փոքրիկ մղիչը, որը ջուր կցողի մարմնի վրա:

Ներքնազգեստ արտադրողն այս կերպ կոչ է անում նվազեցնել օդորակիչների ծանրաբեռնումը: 2011-ի մարտին Ֆուկուսիմա ատոմակայանի վթարից հետո և Ճապոնիայում  ատոմակայանների աշխատանքների դադարեցումից հետո երկրում էներգետիկ խնդիրներ են առաջացել:

You might also like