Նյու Մեքսիկո նահանգում կկառուցվի գիտական ուրվական քաղաք

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում կկառուցվի գիտական ուրվական քաղաք, որը կհամալրվի հաջորդ սերնդի տեխնոլոգիաներով: Քաղաքում սակայն մարդիկ չեն բնակվի, գրում է The Independent պարբերականը:

Պաշտոնյաների խոսքերով՝ առանց բնակիչների 1 մլրդ դոլարանոց քաղաքը կառուցվելու է Հոբբս քաղաքի մոտակայքում և գրավելու է մոտ 25 քառակուսի կմ տարածություն: Քաղաքը ունենալու է մայրուղիներ, տներ և կոմերցիոն հաստատություններ: Այն օգնելու է գիտնականներին փորձարկել «խելացի» տրանսպորտային համակարգեր, հաջորդ սերնդի անլար կապի համակարգեր, ինքնաշխատ լվացքի մեքենաներ և ինքնալվացվող (համակարգով) զուգարաններ:

Հոբբսի քաղաքապետ Սամ Քոբբը ասել է, որ յուրօրինակ հետազոտական նախագիծը, կզարգացնի նաև հարևան համայնքի տնտեսությունը, որի իշխանությունները 1980թ նավթային սննկացումից հետո, կոչ են անում քաղաքացիներին լքել քաղաքը: / Թերթ.am

You might also like