Իրանի Սպահան քաղաքում գտնվող հայտնի աղեղանման Խաջու կամուրջը համարվում է ազգային ճարտարապետության հրաշալի օրինակներից մեկը: Այն կառուցվել է 17-րդ դարում Զայանդե գետի վրա, երբ Սպահանը ծաղկուն քաղաք էր, որի միջով անցնում էր Մեծ Մետաքսե ճանապարհը:
Գեղագիտականից բացի, կամուրջը ունի նաև այլ գործառույթներ, մասնավորապես` այն հանդիսանում է պատնեշ-ջրմուղ, որը ջուր է հասցնում Սպահանի մի շարք այգիների: Ուղղակիորեն կամարների տակ են գտնվում ամբարտակի սահադռները: Երբ դրանք փակ են, կամուրջի ետևում ջրի մակարդակը բարձրանում է և Զայանդե գետի երկայնքով ձգվող այգիները ստանում են իրենց շատ անհրաժեշտ ոռոգման ջուրը:
Բացի այդ, ամառային շոգ օրերին քարե Խաջուն օգնում է թաքնվել թեժ արևից ստվերային անկյուններում:
Կամրջի ստորին մակարդակը նախատեսված է հատուկ հետիոտների համար, իսկ վերին մակարդակը նախատեսված է եղել ձիերի և սայլակների համար, որոնք հիմա այնքան էլ ակտուալ չեն:
Մեծ թվով զբոսաշրջիկներ են շտապում այցելել Խաջու երեկոյան, որի պատճառը կամարներում վառվող մեղմ լուսարձակներն են, որոնք արտացոլվում են Զայանդեի խաղաղ ջրերում, որը անմոռանալի պատկեր է ստեղծում: