Շրի Լանկայի Դամբալլա քաղաքում (Dambulla), որը տեղակայված է մայրաքաղաք Կոլոմբոյից 148 կմ հյուսիս-արևելքում, բացվել է էկո-հյուրանոց: Green Paradise Agro Eco Hotel-ը` շրջապատված մշտադալար այգիներով, առաջարկում է 67 հարմարավետ համարներ, ներառյալ` սուիթները:
Հյուրանոցը տեղակայված է այնպիսի տեսարժան վայրերի մոտ, ինչպիսիք են Դամբալլայի հայտնի քարանձավային տաճարը, որտեղ գտնվում է Բուդդայի արձանի հարուստ հավաքածուն, Սիգիրիայի (Sigiriya) լեռնային ամրոցը, ինչպես նաև Անուրդահապուրա (Anuradhapura) և Պոլոննարուվա (Polonnaruwa) հնագույն քաղաքները: Հյուրանոց բավականին արագ կարող եք հասնել նաև կղզու արևելյան ափից:
Հյուրանոցի տարածքում կա լողավազան, գրադարան, անվճար Wi-Fi, ոսկերչական և հուշանվերների խանութներ, հայտնում է ՌԴ-ում գտնվող Շրի Լանկայի դեսպանատունը: Հյուրերին առաջարկում են տարբեր զբոսաշրջային ծրագրեր, հետիոտային զբոսանքներ, ձիավարություն և զբոսանք փղերով և ջիպերով:
Green Paradise Agro Eco Hotel-ը ունի նաև ժամանակակից և ամբողջովին նոր վերակահավորված կոնֆերանսների դահլիճ: Այցելուներին կսպասարկի Orchid ռեստորանը երեկոյան զվարճալի նախագծերով, Salt & Pepper սրճարանը, Blue Elephant բարը և լողավազանի կողքին գտնվող O Sole Mio պիցցերյան: