Դորդոն շրջանի Վեզակ քաղաքի գլխավոր տեսարժան վայրը համարվում է Մարկիզյակ ամրոցը և նրա պարտեզները: Ամրոցը շրջապատող ճարտարապետական լանդշաֆտը ստեղծվել է ХVII դարի վերջին: Գեղատեսիլ հովտում 200 մետր բարձրության վրա տնկել են տասնյակ հազարավոր տոսախի թփեր: Բուսականությունը որոշում է այգու երկրաչափությունը և սահմանազատում են ճանապարհները: Ոլորուն լաբիրինթոսների միջև տեղակայված են ամառանոցները, քարե պարիսպները և հանգստի վայրերը: 1996 թվականի վերանորոգումից հետո պարտեզները կրկին բացվեցին հանրության առջև: