Յարոսլավ Ֆրագների Պրահայի ցուցասրահում բացվել է շենքերի նախագծերի ցուցահանդես` պատրաստված «աղբի ճարտարապետ» ամերիկացի Մայքլ Ռեյնոլդսի կաղմից: 40 տարիների ընթացքում նա աշխատում է քիչ ծախսատար նյութերով տների նախագծերի վրա, որոնք պատրաստվում են գարեջրի տարաներից, անվադողերից, պլաստմասե շշերից և այլ վերամշակման պատրաստ իրերից:
Նրա շենքերը ունեն ջրի սեջական աղբյուր, ջեռուցում և կոյուղահամակարգ: Ճարտարապետի հայրենիքում` ԱՄՆ-ում, թերահավատորեն են վերաբերվել այսօրինակ նախագծերին, բայց Ռոյնոլդսը կարողացավ ապացուցել նրանց գոյության իրավունքը. օգնականների խմբով նա մեկնել է մարզեր, որոնք տուժել են բնական աղետներից, և սովորեցրել է տեղաբնակներին պատրաստել բնապահպանական տներ:
Պրահայի ցուցահանդեսը լրացնում են ֆոտո և վիդեոնյութերը, որոնք պատմում են անսովոր տների պատրաստման տարբերակների մասին: մայիսի 7-ից 25-ը Պրահային մոտակայքում կկառուցվի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջին շենքը` Ռեյնոլդսի նախագծով: