Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը նախատեսում է կառուցել Տիտանիկ կրուիզային զբոսանավի ճշգրիտ նմանակը, հայտնում է China Daily-ն: Իր երազանքը ածխային մագնատը կիրականացնի Չինաստանի Շանհայ քաղաքի Ցզինլին նավաշինարանում: Հայտնի է, որ 58-ամյա գործարարը պատրաստ է «Տիտանիկ-2»-ի կառուցման համար ներդնել $200 Միլիոն:
Նախատեսվում է, որ «Տիտանիկ-2»-ն իր առաջին ճանապարհորդությանը դուրս կգա 2016-ին: Հատկանշական է, որ այսպիսի յուրահատուկ ձևով գործարարը ցանկանում է բարձրացնել Չինաստանի դիրքերը համաշխարհային կրուիզային շուկայում: Ներկա դրությամբ Չինաստանի մասնաբաժինը զբոսաշրջային կրուիզների ոլորտում կազմում է 3%: