Մալդիվներում բացվել է ստորջրյա հյուրանոց

Մալդիվներում (Մալդիվյան Կղզիներ – Maldives)՝ Ռանգալիֆինոլու (Rangalifinolhu) կղզու Ռանգալի (Rangali) հանրահայտ հանգստավայրում բացվել է ստորջրյա հյուրանոց, տեղեկացնում է «Տուրպրոմը»: Յուրահատուկ շինությունը արդեն հայտարարվել է որպես ճարտարապետական գլուխգործոց: Հյուրանոցը տեղակայված է 8 մետր խորության վրա՝ ընդհանուր 45 քմ տարածությամբ:

Հյուրանոցը շրջապատում է հիանալի կորալյան ծանծաղուտը, որը մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկ դայվերների մոտ: Հյուրանոցի ռեստորանում, որի անվանումն է «Ադամանդ», տուրիզմի և հանգստի սիրահարները կարող են համտեսել յուրահատուկ ծովային ուտեստներ՝ ուղիղ օվկիանոսային ջրերի բնակիչների հարևանությամբ, որոնք լողում են ռեստորանի թափանցիկ պատերի մոտով:

Հյուրանոցը առաջարկում է 14 հյուրերի միաժամանակյա տեղավորում: Լյուքս դասի տեղավորումն արժե մոտ $2000 մեկ գիշերվա համար:

You might also like