Skyscanner-ի վերջին հետազոտությունների համաձայն, զբոսաշրջիկների 39%-ը ընկերական հարաբերություններ են հաստատում ինքնաթիռի այլ ուղևորների հետ, իսկ 6%-ի մոտ բանը հասնում է մինչև ռոմանտիկ հարաբերությունների: Հարցմանը մասնակցել են 700 ավիաուղևորներ: Պարզվել է նաև, որ հարցվածների 7%-ը շարունակում են շփվել նաև արձակուրդներից հետո:
Շատ տուրիստներ, որոնք նոր ընկերներ են ձեռք բերել հանգստավայրում, շարունակում են շփվել սոցիալական ցանցերի միջոցով: Օրինակ, հոլանդական KLM ավիաընկերությունը առաջարկում է գտնել ուղեկից Facebook սոցիալական ցանցի միջոցով, այդպիսով օգնելով ընկերներին կազմակերպել համատեղ հանգիստ:
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ ճանապարհորդության ընթացքում երկարաժամկետ հարաբերություններ հաստատողների թիվը ավելի է եղել, քան ռոմատիկ հարաբերություններինը: Ընդամենը 6% զույգերն են արձակուրդից հետո շարունակել շփվել միմյանց հետ, իսկ 2%-ը մնացել են միմյանց հետ անժամկետ:
Տուրիզմ և հանգիստ – նորությունների անոնսները ստացեք ամեն օր՝ մեկական հաղորդագրությամբ, Ձեր էլ. փոստին > www.travelnews.am/subscribtion