Հանգստավայրում զբոսաշրջիկները չարաշահում են ալկոհոլը

Բրիտանացի զբոսաշրջիկներին առաջարկել են հաշվարկել, թե ինչ չափաբաժին ալկոհոլ են նրանք օգտագործում երկուշաբաթյա հանգստի ընթացքում: Միջին հաշվարկներով` այս ժամանակաընթացքում զբոսաշրջիկները օգտագործում են շուրջ 95 չափաբաժին ալկոհոլ կամ 48` շաբաթվա համար: Իսկ օրինակ` նույն հարցվածները հանգստից վերադառնալուց հետո օգտագործում են ավելի քիչ ալկոհոլ. 12 չափաբաժին մեկ շաբաթում, կամ 48` ամսվա մեջ: Այսինքն` CruiseCompare.co.uk կայքի անցկացրած հարցումների համաձայն` հանգստի ընթացքում բրիտանացի զբոսաշրջիկները խմում են կրկնակի շատ ալկոհոլային խմիչքներ:

Ինչ վերաբերվում է հենց ծմիչքներին, ապա հարցվածների 67%-ը նավով ճանապարհորդելիս նախընտրում են այն խմիչքները, որոնք սովորաբար չեն խմում տանը: Նրանց  43%-ը փոխում են իրենց սովորույթները «բազմազան տեսականու» պատճառով: Հարցվածների գրեթե երեք չորրորդը (73%) խոստովանել են, որ չարաշահում են ալկոհոլը, որպեսզի լավ լիցքաթափվեն հանգստի ընթացքում: Հարցմանը մասնակցել են ավելի քան  25 տարեկանից բարձր 1200 զբոսաշրջիկ:

You might also like