Մայիսի 27-ից մինչև հունիսի 10-ը Հոնգկոնգում (որը մինչև 1997 թվականը եղել է Բրիտանական թագավորության գաղութ) Mandarin Oriental հյուրանոցը հրավիրում է միանալ Ելիզավետա II թագուհու գահակալման հոբելյանական միջոցառումներին: Հյուրերին կառաջարկեն վայելել իսկական «թագավորական» թեյախմությունը, ինչպես նաև դիտել արքայական ընտանիքի հազվագյուտ գեղանկարների և լուսանկարների ցուցահանդեսը: Հյուրանոցի ռեստորաններից մեկը` Clipper Lounge-ը, կդառնա արվեստի 27 ստեղծագործությունների ցուցադրության համար նախատեսված հարթակ` ստեղծված Ուելսի արքայազն Չարլզի ձեռքով, ինչպես նաև Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի կողմից:
Լոնդոնի Belgravia պատկերասրահի կողմից կազմակերպված ցուցադրությունների կողքին տեղի կունենա լորդ Սնոուդոնի լուսանկարների ցուցադրությունը, որը գրավեց արքայական ընտանիքին: Այդ հավաքածուն կդրվի վաճառքի, իսկ առատաձեռն գնորդները կպարգևատրվեն հատուկ սերտիֆիկատով, որը թույլ կտա այցելել Ուելսի արքայազնի բրիտանական Հայգրոու առանձնատան մասնավոր այգիներ, որտեղ էլ կառաջարկվի շրջագայությունը ավարտել ավանդական թեյախմությամբ: Որպեսզի զգան նկարների, լուսանկարների, դարաշրջանը, Mandarin Oriental հյուրանոցը հյուրերին հրավիրում է ցերեկային թեյախմության, որը կմատուցվի բրիտանացի հանրահայտ ավագ խոհարար Ուվե Օպոսենսկիի կողմից: Հենց նա է պատիվ ունեցել պատրաստել ընթրիք Ելիզավետա II թագուհու և Ֆիլիպ արքայազնի ամուսնության 50-ամյ հոբելյանին:
Ճաշացանկի մեջ են մտնում 1952 թվականի Ելիզավետ թագուհու թագադրման սեղանի ուտեստներից` հայտնի օրգանական Rhug ֆերմայում պահված հավից ուտեստ, ինչպես նաև` սենդվիչներ շոտլանդական սաղմոնով, խոզապուխտ, ծովաբողկով աղցան և այլն: Աղանդերի համար կմատուցվի Ելիզավետա թագուհուն նվիրված Royal Victoria Sponge տորթ, «Battenberg» թխվածք` նրա ամենասիրելի աղանդերներից մեկը, և արքայական ընտանիքի համար ավանդական դարձած 17 թեյի տեսակներով թեյ` մատուցված տնական ջեմով և սերուցքով բուլկիներով:
Արքայական թեյախմության արժեքը կազմում է 37 դոլար, շոմպայնի համար վճարվում է հավելյալ: Սեղանի նախնական ամրագրումը պարտադիր է.այս ամսին հայտնում է Mandarin Oriental-ի մամուլի ծառայությունը: