Հյուրանոցը խափանել է նորապսակների տոնը

Դոմինիկյան Հանրապետության Riu Bachata հյուրանոցը հրաժարվում է վճարել հարսին և փեսային խափանված հարսանիքի դիմաց: Միջադեպը տեղի է ունեցել երկու տարի առաջ: Այն ժամանակ ապագա նորապսակներ Քրիս և Քերի Ուորդները  և նրանց հարսանիքի բոլոր հյուրերը հիվանդացել են:

Պատճառը եղել է սննդային թունավորումը: Տուժածները հիվանդանոցում անցկացրել են 3 օր: Արդյունքում սիրահարները ստիպված են եղել հետաձգել ամուսնությունը:

Հյուրանոցը Ուորդներին և նրանց 15 հյուրերին ոչ մի փոխհատուցում չի տվել, և նրանք նախատեսում են դրան հասնել դատի միջոցով: «Այն, ինչ պետք է դառնար մեր կյանքի լավագույն հանգիստը, դարձավ իսկական մղձավանջ»,-նշում է Քրիսը:

«Թունավորման պատճառով ես այնքան եմ նիհարել, որ  կոստյումս գրեթե ընկնում է իմ վրայից»,-պատմում է նա: Ուորդի  խոսքերով` խոհարարները պարզապես տաքացրել եմ ուտեստը միկրոալիքային վառարանում` փոխարենը եփեն այն ջեռոցում:

You might also like