Եվրասիայի հարավ- արևելքում է գտնվում Ինդոնեզիա պետությունը: Իր հարմար կղզային դիրքը և բարենպաստ կլիմայական պայմաններն օգտագոտծելով՝ այնպիսի տուր- ինդուստրիա է ստեղծել, որ ամենաէլիտար ամսագրերում են գովազդվում ինդոնեզական մի քանի հինգաստղանի բարձրակարգ հյուրանոցներ, ինչը խոսում է երկրի ձեռք բերած մեծ հեղինակության մասին:
Բալիում խոհարարների ու թռչունների հետ արևն արթնանում է ժամը 6-ին: Ծովափին դեռ ամեն ինչ հանգիստ է, մոտակա կրպակի հուշանվերներ վաճառող ծերունուց հարցնում ես, թե ժամը քանիսն է և հասկանում ես, որ անիմաստ է ժամի մասին մտածել մի վայրում, որտեղ բոլորը երջանիկ են…
Կղզին հատկապես հռչակավոր է իր նորապսակ հյուրերով…Սա դրախտավայր է. ըստ ավանդության՝ յուրաքանչյուր մահկանացու, ով ոտք է դնում «Աստծո պարգևած» այս վայր, գտնում է իր երկրորդ կեսին: Այս գրավչությունն է պատճառը, որ կղզին դարձավ ամուսնական միլիոնավոր զույգերի սիրած հանգստավայրը: Բացի ամենահրաշալի բնական պայմաններից՝ Բալին հայտնի է իր ավանդական ծեսերով, ավանդույթներով, մարդու կողմից ստեղծված հրաշալի բարձրակարգ և հարմարավետ հյուրանոցներով ու ժամանցի վայրերով: Զարմանալի չէ, որ զբոսաշրջիկների ներհոսքը տարեցտարի ավելանում է: