Հարավային Աֆրիկայում ավիաընկերությունը առաջարկում է «անվճար տոմս չորրորդ կնոջ համար»

Հարավաֆրիկյան ավիաընկերությունը հանրությանը ներկայացրել է անսովոր առաջարկ. անվճար թռիչք չորրորդ կնոջ համար: Գաղափարն առաջացել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումբայի հարսանիքից, ով ամուսնացել է Գլորիա «Բոնգի» Նգեմայի հետ: Գլորիան նախագահի չորրորդ կինն է. Զումբան զուլուս է և իրավունք ունի բազմակնության:

Այս առթիվ, Kulula Airlines ավիաընկերությունը հանդես է եկել հատուկ` «Չորրորդ կինը թռչում է անվճար» (Fourth Wife Flies Free) առաջարկով: Յոհանեսբուրգ-Քեյփ Թաուն երթուղին չորրորդ կանայք կարող են անցնել անվճար` ներկայացնելով փաստաթղթերը (ամուսնության վկայական):  Առաջարկը գործում է մինչև ապրիլի 30 -ը. հայտնում է Daily Mail-ը:

You might also like