Մեծ Բրիտանիա. Աշխարհի լավագույն ռեստորանը այս ամռանը կհյուրընկալվի Լոնդոնում

Կոպենհագենի  Noma ռեստորանը այս ամռանը կտեղակայվի Claridge’s հյուրանոցում: Դանիայի այս ռեստորանը ճանաչվել է լավագույնը աշխարհում և  2010 ու 2011 թվականներին ստացել է  «World’s 50 Best Restaurant Awards» մրցանակը: Ռեստորանում մատուցվում է սկանդինավյան խոհանոցի ուտեստներ: Նրա անվանումը` Noma-ն, առաջացել է Nordisk և  mad անուններից, ինչը նշանակում է «Nordic food»  (սկանդինավյան, հյուսիսային խոհանոց):  Ռեստորանի ավագ խոհարար Ռենե Ռեջեպիին (René Redzepi)  «Time»-ը անցած շաբաթ ընդգրկել է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» (100 Most Influential People in the World) ցանկում:

Այս ամառ 10 օրվա ընթացքում բրիտանացիները և Լոնդոն եկած զբոսաշրջիկները կարող են համտեսել սկանդինավյան խոհանոցի ուտեստները Noma ռեստորանում: Հաստատությունը կտեղակայվի Լոնդոնի Claridge հյուրանոցում. հայտնում է The Telegraph-ը: Ճաշացանկում Ռեջեպին կընդգրկի ավանդական, Noma-ի ֆիրմային ուտեստները և կօգտագործի բրիտանական սեզոնային մթերքներ: Մեկ հոգու համար հաշիվը կլինի 195 ֆունտ:

Ռեստորանը բաց կլինի Օլիմպիադա-2012-ի ընթացքում հուլիսի 28 -ից օգոստոսի 6-ը: Լոնդոն կգան ռեստորանի դանիական անձնակազմը` ավագ խոհարար Ռենե Ռեջեպիի գլխավորությամբ:

You might also like