ԱՄՆ. Բիզնես-ճանապարհորդներին կօգնեն խուսափել միայնակ ընթրիքից

Բիզնես-ճանապարհորդությունը ներառում է ոչ միայն բիզնես պայմանագրեր, այլև ոչ ֆորմալ շփում  գործընկերների հետ ճաշին կամ ընթրիքին: Սակայն լինում է այնպես, որ ճանապարհորդները ընթրում  կամ ճաշում են ռեստորանում միայնակ, և դա, հատկապես, անհարմար իրավիճակում է թողնում կին գործարարներին: Օրինակ, բիզնես լեդի  Ռոշել Պիչին  (Rochelle Peachey)` «I Love Your Accent» (ես սիրում եմ Ձեր ակցենտը) կայքի հեղինակը, ռեստորանում միայնակ նստած սովորաբար խոսում է հեռախոսով, հետո`սպասում պատվերին, հետո`իրեն անհարմար է զգում: Ռոշելը հաճախ է մեկնում գործուղման և հանդիպում շատ գործարար կանանց, ովքեր միայնակ ճաշելիս իրենց անհարմար են զգում: Անհարմարությունը, Ռոշելի խոսքերով, սկսվում է հենց այն ժամանակ, երբ մեկ հոգու համար սեղան ես պատվիրում ռեստորանում: Տեսնելով միայնակ կնոջ`շրջապատի մարդիկ կամ մտածում են, որ կարելի է մոտենալ նրան և որոշակի առաջարկություններ անել, կամ կարեկցում են «դժբախտ, ծեր կույսին»: Ոչ մեկը, ոչ մյուսը Ռոշելին դուր չի գալիս: Այս պատճառով շատ գործարար կանայք ճաշում են համարում կամ առհասարակ չեն սնվում:

Քրեսիդա Հովարդը  (Cressida Howard) ստեղծել է Invite For a Bite վեբ կայքը, որի գլխավոր գործառույթը միայնակ բիզնես կանանց միայնությունից փրկելն է: Կայքում կարելի է գտնել ուղեկցողի, ում հետ միայնակ գործարար կանայք կարող են նախօրոք պայմանավորվել ընթրիքի համար: Քրեսիդան ապրում է Գլոշիստիրում (Մեծ Բրիտանիա): Նա ինքն է հանդիպել այս իրավիճակին, այդ պատճառով ստեղծել է կայքը: Գաղափարը բիզնես-կանայք ընդունել են մեծ ոգևորվոծությամբ: Ընդ որում`կայքում կանանց համար կան խորհուրդներ, թե ինչպես ընտրել ուղեկցող վտանգից խուսափելու համար. հայտնում է CNN-ը:

You might also like