Համաձայն վերջին ուսումնասիրությունների` հանգիստը Բուլղարիայում ճանաչվել է ամենաբյուջետայինը ողջ Եվրոպայում: Բրիտանական Post Offic ընկերությունը հաշվարկել է, թե որքան կարժենա հանգիստը բուլղարական առոջղարաններում, և պարզվել է, որ դա ամենատնտեսող տարբերակն է Եվրոպայում. հայտնում է The Telegraph-ը:
Մասնագետները հաշվի են առել 10 գործոն, որոնց վրա զբոսաշրջիկները գումար են ծախսում, այդ թվում` սնունդը, որի արդյունքում պարզ է դարձել, որ Բուլղարիայում երեքանգամյա սնունդը և մյուս գործոնները միասին օրական կազմում են 43 ֆունտ: Երկրորդ տեղում Թուրքիան է, իսկ նրան հաջորդում է հանգիստը Իսպանիայում: Թեև հայտնի Costa del Sol առողջարանի գները աճել են 35%-ով, բայց, այնուամենայնիվ, 50 եվրոն բավական կլինի: Պորտուգալիայում նույնպես գները աճել են 10%-ով: Խորվաթիայում սնվելը և զբոսաշրջային մյուս ծախսերը արժեն 73.65 ֆունտ: