Իտալական հնագույն քաղաքներից Պոմպեյը շրջապատող 2000 տարվա հնության պատը փլուզվել է, գրում է The Telegraph-ը:
Ավելի վաղ` 2 շաբաթ առաջ, Եվրամիությունը Իտալիայի կառավարության հետ համատեղ 105 մլն եվրո է հատկացրել դրա պահպանման համար:
Տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկների հյուրընկալող այս վայրում վերջին մի քանի տարիների ընթացքում մի շարք փլուզումներ են եղել:
«Քանի՞ նման պատեր պետք է փլուզվեն, որ ստիպեն մեր իշխանություններին ավելի լուրջ վերաբերվել մշակությանի ժառանգության արժեքների պահպանմանը: Թեև ներկայում օտարերկրյա ներդրումներ են արվում դրանց պաշտպանությանն համար, սակայն դրանք արդյունավետ չեն լինի պետական աջակցության բացակայության դեպքում»,- նշել է Իտալիայի մշակույթի նախարարության խոսնակ Ջուլիա Ռոդանոն: / ԹԵՐԹ.am