Ֆրանսիական կինոմատոգրաֆիայի աստղ Ժերար Դեպարդյեն հայտնվել է մեծ սկանդալի կենտրոնում ինքնաթիռում անպարկեշտ վարքի համար: Դերասանը հրապարակավ հոգացել է կարիքները ինքնաթիռի սրահում բոլոր ուղևորների առջև:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Air France-KLM ինքնաթիռում, որը իրականացնում էր Փարիզից Դուբլին չվերթը: Թռիչքը սկսելու պահին Դեպարդյեն որոշել է գնալ սանհանգույց, իսկ ուղեկցորդուհին խնդրել է նրան սպասել 15 րոպե մինչև ինքնաթիռը թռչի: Սակայն դերասանը չի լսել նրան. ուղևորների խոսքերով` նա անընդհատ կրկնել է. « Ես կարիք ունեմ, ես կարիք ունեմ»:
Հասկանալով, որ ցանկալի խցիկ հասնել չի հաջողվի, դերասանը բոլորի աչքի առաջ թուլացրել է տաբատը և միզել հատակին, որից հետո հանգիստ նստել է իր տեղում: Սակայն անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան մաքրելու համար սրահը: Նշանակված վայր ինքնաթիռը մեկնել է երկու ժամ անց միայն:
Միջադեպի մեղավորին ուղեկցել են ոստիկանություն: Ֆրանսիական մամուլը նշում է, որ նա եղել է հարբած:
Դեպարդյեն հաճախ է հայտնվում նման պատմությունների կենտրոնում: Այս ձմեռ Ռուսաստան կատարած այցի ժամանակ դերասանը մեծ սկանդալ է բարձրացրել հյուրանոցում, երբ սխալմամբ ապաակտիվացրել են նրա համարի դռան էլեկտրոնային քարտը: