1325 կեքսերով պատված վերելակ – «1,325 lickable McVities Jaffa Cakes»
Անսովոր մարքետինգային ակցիայով է հադես եկել McVities ընկերությունը, որը արտադրում է ցածրկալորիական տարբեր միջուկներով Jaffa Cakes կեքսեր և քաղցրավենիք:
Բրենդի 38-ամյա հոբելյանի առթիվ ընկերությունը լոնդոնյան վերելակներից մեկի ներսը պատել են իրենց արտադրանքներով: Այնպես որ, աշխատանքի ճանապարհին կամ աշխատանքից դեպպի տուն վերադարձող քաղցած աշխատակիցը կարող է համտեսել կեքսերի տեսականիից՝ ծանոթանալով Jaffa Cakes-ի տեսականուն:
McVities ընկերությունում հայտնում են, որ միտքը վերցրել են «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմից, որտեղ հիշվում է այն դրվագը, երբ պաստառները կարելի էր համտեսել: Վերելակն այժմ անվանվում է «1,325 lickable McVities Jaffa Cakes»: