Չինգիզ Խանի Լոնդոնյան արձանը զայրացնում է բրիտանացիներին

Մոնղոլ-թաթարական արշավականների հրամանատար Չինգիզ Խանի բրոնզե արձանը տեղադրվել է Լոնդոնի Hyde Park այգում՝ 19-րդ դարի սկզբին կառուցված Մարմարե հուշակամարի մոտ: Ձիուն թամբած Չինգիզ խանի արձանը քանդակել է ռուս քանդակագործ Դաշա Նամդակովան: Խանի արձանը սակայն հարուցել է բազմաթիվ բրիտանացի քաղաքացիների և օրենսդիրների զայրույթը:

Chinggiskhan statue in LondonԲրիտանիայի քաղաքացիները և որոշ քաղաքական գործիչներ ընդունում են, որ Չինգիզ Խանը պատմական մեծ կերպար է, սակայն չեն կարողանում հասկանալ, թե ինչ կապ ունի միջնադարյան ասիացի հրամանատարը Մեծ Բրիտանիայի հետ: Բրիտանացիները միմյանց հետ կատակում են, թե հաջորդն ո՞ւմ հերթն է՝ Ստալինի՞, թե՞ Սադամ Հուսեյնի:

Լեյբորիստ առաջնորդ Փոլ Դայմոլդենբերգը իր զարմանքն է հայտնել՝ նշելով, թե ինչու միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած մարդու արձանը պատվավոր տեղ է գրավել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:

Պահպանողականները ռուս քանդակագործի այս գործն ընտրել են փառատոնի շրջանակում, որն անցկացվում է Բրիտանիայի թագուհու հոբելյանի, օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կապակցությամբ: Պահպանողականները քննադատություններն անհիմն են համարում` ասելով, որ ձիուն թամբած Չինգիզ խանի արձանը արվեստի հրաշալի ստեղծագործություն է:

You might also like