Լոնդոնի Barbican արվեստի կենտրոնում կանցկացվի «Նախագիծ 007» ցուցահանդեսը` նվիրված Ջեյմս Բոնդի 50-ամյա ոճին: Ցուցահանդեսի այցելուները կիմանան, թե ինչպես է ստեղծվել 007 գործակալի կերպարը ֆիլմում:
Հագուստը, դեկորացիաները, ավտոմեքենաները, գործիքներն և ցուցահանդեսի մյուս ցուցանմուշներ ընդգրկված են եղել Բոնդի տարբեր ֆիլմերում. սկսած 1962 թվականի Dr. No-ից, մինչև` Skyfall-ը, որը կթողարկվի 2012 թվականին: Հյուրերը կարող են գնահատել պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքը, որ ներդրել են հիմնական կերպարի, գաղտնի ծառայության գործակալների և չարագործների կերպարների ստեղծողները, ինչպես նաև` մասնագետների հսկայածավալ աշխատանքը, ովքեր պատասխանատու են բնապատկերների, հատուկ էֆֆեկտների, գրաֆիկական դիզայնի և հնարքների համար:
Ցուցահանդեսում են հայտնվել նաև գործիքներ և զենքեր` նախագծված հատուկ Բոնդի և իր հակառակորդների համար համաշխարհային ճանաչում ունեցող բարձրակարգ մասնագետների կողմից. հայտնում է VisitBritain-ը: Բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված են նաև դեկորացիայի օրիգինալ մակետները, հագուստի էսքիզները և այլն: Ցուցահանդեսի պատրաստման համար օգտագործվել են EON Productions կինոընկերության փակ արխիվի նյութերը:
Ցուցահանդեսը կանցկացվի հուլիսի 6-ից սեպտեմբերի 5-ը ամեն օր ժամը 11:00-20:00-ը: Մեծերի համար տոմսը կարժենա 12 ֆունտ (14.5 եվրո), փոքրերի համար` 8 ֆունտ (շուրջ 10 եվրո):