Երևանում բացվել է Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը

Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը գտնվում է Աբովյան փողոցում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը և բազմաթիվ երևանցիներ

Ողջունելով ներկաներին՝ հայ բարերարի թոռը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության ու ընդունելության համար: «Ես ու որդիս ուզում ենք արտահայտել մեր անսահման խորին շնորհակալությունը այսքան ջերմ ընդունելության համար. հատկապես շնորհակալ ենք Երևանի քաղաքապետին, որ, հրավիրելով մեզ Երևան, հնարավորություն ընձեռեց ներկա լինել մեր պապի արձանի բացմանը: Իմ հայրը հաճախ էր հիշում, որ իր հոր նվիրական երազանքն է եղել հայ ժողովրդի բարեկեցությունը»,- նշել է Ալեքսանդր Մանթաշովը:

You might also like